Սիրիայի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իդլիբ շրջանի Ջասր-էշ-Շուգուր քաղաքի ուղղությամբ, որոնց արդյունքում սպանվել է ընդդիմության նվազագույնը 300 գրոհային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությանը, այս մասին մայիսի 24-ին հ այտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

 

Գործողության արդյունքում սիրիացի զինվորականներին հաջողվել է ազատ արձակել իրենց մի քանի տասնյակ զինակիցներին, ովքեր ապրիլից շրջափակված էին քաղաքի հիվանդանոցում: