Սիրիայում առնվազն 14 գրոհային և 5 քաղաքացի է սպանվել ԱՄՆ-ի և մի շարք արաբական երկրների՝ «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին հասցրած օդային հարվածների հետևանքով: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները մի շարք արաբական երկրների աջակցությամբ ռմբակոծել են «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը Սիրիայում: