Ինչպես հաղորդում է pravda.ru-ն' Աֆղանստանի արևելյան Քունար գավառում ամերիկյան անօդաչուի հարվածների արդյունքում զոհվել է 16 մարդ, այդ թվում նաև 9 խաղաղ բնակիչ: Ինչպես ընդգծել են ոստիկանները, ավիահարված է հասցվել ոչ մեծ բեռնատարի վրա, որը տեղափոխել է տեղի գյուղերի բնակիչներին: ՆԱՏՕ-ում հաղորդել են, որ իրականացվել են մի քանի «կետային հարվածներ», ինչի արդյունքում սպանվել է 10 «հակառակորդ»: