Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են զարգանալ նաև ռազմատեխնիկական ոլորտում, մասնավորապես զենքի մատակարարման ոլորտում, հայտնել է «Ինտերֆաքս»-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
«Իհարկե, յուրաքանչյուր ոլորտում և ամեն ուղղությամբ, մենք պատրաստ ենք համագործակցել Ռուսաստանի հետ: Եվ որքանով որ ես տեղյակ եմ, անցյալում կան այդ համագործակցության օրինակներ», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Անկարան հետաքրքրված է ռուսական զենք գնելով:
Դեսպանը նշեց, որ ներկայումս Թուրքիայի և Ռուսաստանի միջև չկան այնպիսի «կարգավորված հարաբերություններ», ինչպես, օրինակ, էներգետիկ ոլորտում: Գուցե դա պայմանավորված է տեխնիկական կամ քաղաքական պատճառներով», - ասել է դեսպանը: