Սաուդյան Արաբիայի արևելյան հատվածում' Դամմամ քաղաքում, մայիսի 29-ին ականապատ մեքենա է պայթել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը որոտացել է շիական «Անուդ» մզկիթի մերձակայքում: Նախնական տեղեկություններով չորս զոհ է գրանցվել:
Մահապարտ-ահաբեկիչն իի վրա ամրացված պայթուցիկը գործի է դրել աղոթքից հետո' մարդկանց մզկիթից դուրս գալու ժամանակ:
Մոտ մեկ շաբաթ առաջ «Իսլամական պետության» ահաբեկիչները նմանատիպ ահաբեկչություն իրականացրել էին Ալ Կադիհ գյուղաքաղաքում, որը գտնվում է Աշ Շարկիա նահանգում' Դամմամ քաղաքի մերձակայքում: Նահանգն, ի տարբերություն մյուս շրջանների, բնակեցված է շիաներով, և կրոնական հողի վրա նմանտիպ միջադեպերը հաճախակի են:
Նախորդ ահաբեկչության ժամանակ զոհվել էր 22, վիրավորվել՝ մոտ հարյուր մարդ: