Սաուդյան Արաբիայում կորոնավիրուսով վարակվածների նոր դեպքերը մեկ օրվա ընթացքում առաջին անգամ ավելի են եղել 4 հազարից, հաղորդում է թագավորության առողջապահության նախարարությունը:
Ըստ նախարարության, վերջին մեկ օրվա ընթացքում թագավորությունում հայտնաբերվել է 4233 նոր վարակված, ինչը օրական ռեկորդ է: Ընդամենը Սաուդյան Արաբիայում հաստատվել է COVID-19-ով վարակվելու 127 541 դեպք, 84 720 մարդ ապաքինվել է, 972-ը՝ մահացել է:
Սաուդյան Արաբիան նախկինի պես արաբական երկրների մեջ առաջին տեղում է գտնվում կորոնավիրուսով հիվանդների թվով: Մայիսի վերջին իշխանությունները հայտարարեցին սահմանափակումների մեղմացման մասին, այդ թվում չեղարկվեց նաեւ պարետային ժամը, բացվեցին խանութները եւ առեւտրի կենտրոնները, վերսկսվեցին ուրբաթօրյա նամազները թագավորության բոլոր մզկիթներում, բացառությամբ Մեքքայի:
Սակայն նրանից հետո, երբ հիվանդների թիվը կրկին սկսեց աճել, սաուդյան իշխանությունները որոշեցին հունիս 6-ից 2 շաբաթով թագավորության երկրորդ խոշոր քաղաքում՝ Ջիդայում պարետային ժամ մտցնել: