Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման եւս 15 դեպք: Այդպիսով, հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը, ընդամենը թագավորությունում ախտահարվածների թիվը կազմել Է 411:

 

Միայն Սաուդյան Արաբիայում վիրուսի զոհ Է դարձել 112 մարդ:

 

Թագավորությունից ստացվող տեղեկատվությունը լուրջ երկյուղներ Է հարուցում, քանի որ հուլիսին կսկսվի պահքի ռամադան սրբազան ամիսը, երբ ամբողջ աշխարհից թագավորություն կուղեւորվեն հարյուր հազարավոր մահմեդականներ ուխտագնացություն կատարելու համար: Այս առնչությամբ աշխարհի խոշորագույն Ալ Ախզար իսլամական համալսարանի աստվածաբանները, համալսարան, որը գտնվում Է Եգիպտոսի մայրաքաղաքում, հանդես են եկել իսլամի սուրբ վայրեր հաջի անցկացումը հետաձգելու առաջարկությամբ:

 

Առաջին անգամ վտանգավոր վիրուսը, որը տարածման արեալի պատճառով անվանվել Է մերձավորարեւելյան, հայտնաբերվել Է 2012 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում:

 

Մասնագետների կարծիքով՝ հիվանդության աղբյուր կարող Էին դառնալ Արաբական թերակղզում բնակվող միասապատ ուղտերը: Արդեն կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում եւ Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ-ում անցած ուբաթ օրը նույնպես գրանցվել Է վարակման առաջին դեպքը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: