Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման եւս 15 դեպք: Այդպիսով ընդամենը թագավորությունում ախտահարվածների թիվը կազմել է 411:
Միայն Սաուդյան Արաբիայում վիրուսի զոհ է դարձել 112 մարդ:
Թագավորությունից ստացվող տեղեկատվությունը լուրջ երկյուղներ է հարուցում, քանի որ հուլիսին կսկսվի պահքի ռամադան սրբազան ամիսը, երբ ամբողջ աշխարհից թագավորություն կուղեւորվեն հարյուր հազարավոր մահմեդականներ ուխտագնացություն կատարելու համար: Այս առնչությամբ աշխարհի խոշորագույն Ալ Ախզար իսլամական համալսարանի աստվածաբանները, համալսարան, որը գտնվում է Եգիպտոսի մայրաքաղաքում, հանդես են եկել իսլամի սուրբ վայրեր հաջի անցկացումը հետաձգելու առաջարկությամբ:
Առաջին անգամ վտանգավոր վիրուսը, որը տարածման արեալի պատճառով անվանվել է մերձավորարեւելյան, հայտնաբերվել է 2012 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում:
Մասնագետների կարծիքով՝ հիվանդության աղբյուր կարող էին դառնալ Արաբական թերակղզում բնակվող միասապատ ուղտերը: Արդեն կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Հորդանանում եւ Մեծ Բրիտանիայում: ԱՄՆ-ում անցած ուբաթ օրը նույնպես գրանցվել է վարակման առաջին դեպքը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: