Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթել է միանգամից 8 ականապատ մեքենա, որի արդյունքում զոհվել է 29 մարդ, ավելի քան 100-ը վիրավոր են. գրում է BBC-ն:

Պայթյունները որոտացել են քաղաքի շիական թաղամասերում:

Կայանված մեքենաների մեջ տեղակայված ռումբերը պայթել են քաղաքի առնվազն 8 թաղամասերի շուկայում և ավտոկայանատեղիում:

Սա վերջին մի քանի օրվա ընթացքում Բաղդադիշիական թաղամասում արդեն 2-րդ նմանատիպ խոշոր ահաբեկչությունն է: