Հուլիսի 28-ին՝ ժամը 23.15-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում բախվել են «Գրանդ Չերոկի» մակնիշի 26 ՍՍ 886, «Տոյոտա» մակնիշի 138 ՈՍ 01 և «ԳԱԶել» մակնիշի 34 TT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Գրանդ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Վ. Հ.-ը վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: