Ուկաինայի Բարձրագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանը նամակով դիմել է Նորվեգիայում ԱՄՆ դեսպան Ջուլի Ֆուրուտա-Թոյին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու առաջադրելու մտադրությամբ: Այս մասին People’s Voice հրատարակչության կողմից տպագրված նյութում գրում է սյունակագիր Էրիկ Զյուսը:
Գրոսմանը շնորհակալություն է հայտնել Ֆուրուտա-Թոյին Պորոշենկոյին աջակցելու ուղիներ փնտրելու համար և ավելացրել է, որ Ուկրաինայի վստահության համար անհրաժեշտ է Նոբելյան հանձնաժողովի հինգ անդամների երաշխավորությունը:
Հրատարակչությունը նույնպես նշում է, որ դատելով ուկրաինացի պատգամավորների Պորոշենկոյին Նոբելյան մրցանակ շնորհելու մտադրությունից, մտավախություն կա, որ ձախողման դեպքում Ուկրաինայի առաջնորդը կնորացնի Դոնբասում մեծամասշտաբ ռազմական գործողությունները: