Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիա' պահանջելով, որ այդ երկրում աճուրդից հանվի Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը, որը մասնավոր հավաքածուից գողացվել է 20 տարի առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին տեղեկացրել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան:

 

 

«Խոսքը Միացյալ Թագավորության խոշոր աճուրդային տներից Այվազովսկու «Երեկոն Կահիրեում» կտավը աճուրդներից հանելու մասին է: Այն Մոսկվայում գողացել էին 1997 թվականին՝ մասնավոր հավաքածուից»,- ասել է նա:

 

 

Ալեքսեևան ընդգծել է, որ Ինտերպոլի ռուսական բյուրոն հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին այս հարցում օգնություն ցուցաբերելու համար: