Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին արտերկրում բնակվող թուրքերը պասիվ մասնակցություն են ցուցաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

 

 

Թուրքիայի՝ արտերկրում բնակվող և ընտրելու իրավունք ունեցող 2 միլիոն 867 հազար քաղաքացիներից ընտրություններին մասնակցել են ընդամենը 1 միլիոնը: Արտերկրում մայիսի 8-ից մեկնարկած և մինչև մայիսի 31-ը տևած քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 32,5 տոկոսը:

 

 

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում' 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: