Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ մտադիր է կուսակցություն ստեղծել և մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Նովոստի-Արմենիա»-ն, Մոսկվայում կազմակերպված Ռուսաստանի հայերի միության 5-րդ համագումարի ժամանակ Աբրահամյանը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը կատարել Հայաստանի զարգացման գործում։

 

«Մենք որևէ վատ բան չենք անում, ոչնչից չենք վախենում։ Հայաստանը նաև մեր հայրենիքն է։ Եթե այսօր ոչ մի բան չանենք, ապա հետո կզղջանք», -ասել է Աբրահամյանը։ Նա ընդգծել է, որ հիմա ավելի քան 100 առաջատար փորձագետներ աշխատում են կուսակցության ծրագրի վրա, որի նպատակներից մեկը պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը։