Ինչպես հայտնում է itar-tass-ը, Թաիլանդի ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար գրանցել է քաղաքական 53 կուսակցության: Այս մասին հաղորդում է Թաիլանդի ԿԸՀ-ն:

 

Կուսակցությունների փաստաթղթերի ընդունումն ու գրանցումն սկսվել է փետրվարի 23-ից և ավարտվել դեկտեմբերի 27-ին՝ չնայած հակակառավարական ցույցերին:

 

«Այս տարի, չնայած ընդդիմության մասնակիցների զանգվածային ցույցերին, հայտ ներկայացնող կուսակցությունների թիվն ավելի բարձր էր նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատ: 2011թ.-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր երկրի 40 կուսակցություն»: Այս մասին հայտնում է Թայլանդի ԿԸՀ-ի գրասենյակը:

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին երկրի գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր ընտրությունները բոյկոտելու մտադրության մասին: Հակակառավարական ցույցերի արդյունքում զոհվել է երկու, վիրավորվել ավելի քան 150 մարդ: