Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է այն կուսակցությունների ցուցակը, որոնք կմասնակցեն հունիսի 7-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Շաֆաք» պարբերականը, ընտրություններին կմասնակցեն թուրքական 31 կուսակցություն:

 

Ընտրություններին մասնակցող թեկնածուների վերջնական ցուցակը պետք է հրապարակվի ապրիլի 24-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 28-ին և կտևի մինչև հունիսի 6-ը, ժամը 18:00-ն:

 

Թուրքիայի ավանդական կուսակցություններն այս ընտրություններում ևս ներկայացված են: Ակնկալվում է, որ ամենամեծ թվով ձայներ կստանան իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, ծայրահեղ աջակողմյան Ազգայնական շարժում կուսակցությունը: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը չկա հայտարարված կուսակցությունների ցուցակում, ընտրություններին կմասնակցի անկախ թեկնածուների առաջադրմամբ: