5-րդ անգամ ՖԻՖԱ-ի նախագահ ընտրված Յոզեֆ Բլատերը հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու համար: Նշենք, որ մայիսի 29-ին Բլատերը վերընտրվեց կառույցի ղեկավարի պաշտոնում:
«ՖԻՖԱ-ն սիրում եմ ամեն ինչից շատ և ՖԻՖԱ-ին ցանկանում եմ միայն լավագույնը: Կհրավիրեմ արտահերթ կոնգրես և հրաժարական կտամ: Կոնգրեսի ժամանակ կընտրվի նոր նախագահ: Նախագահի պաշտոնում կմնամ միչև նոր ընտրությունները: Հաջորդ ծրագրված կոնգրեսը 2016թ-ի մայիսին է նախատեսված, սակայն այդքան չենք կարող սպասել: Այդ պատճառով էլ ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեին կխնդրեմ նոր համագումար հրավիրել որքան հնարավոր է՝ շուտ», -Ցյուրիխում Բլատերը հայտարարել է այսօր տեղի ունեցած հատուկ մամլո ասուլիսի ժամանակ: