Այսօր մամուլում լուրեր են տարածվել, որ ՀՀԿ-Բիբին հանդիպումը բավական լարված է անցել:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ ճշտելու՝ ի՞նչ մթնոլորտում է անցել հանդիպումը, կա՞ր արդյոք լարված մթնոլորտ:
«Ի՞նչ է նշանակում լարված, բա հո հաշտ չէ՞ր անցնելու, եթե կան տարաձայնություններ ներկայացված հայտի հետ կապված: Բնականաբար, քննարկում է եղել և շատ կառուցողական: Քննարկումը բավական բուռն է եղել:
Կսպասենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եզրահանգմանը»,- ասաց Բաղդասարյանը: