Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԼՈՒՐԵՐ.com-ը, այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անցկացնում նաիրիտցիները:

 

Նաիրիտցիները փակել էին Տիգրան Մեծի պողոտայի երթևեկությունը:

 

Ոստիկանների հետ որոշակի բանակցություններից հետո նրանք բացեցին ճանապարհը և նշեցին, որ մի քանի օրից կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ:

 

Նաիրիտցիների աշխատավարձերի պարտքը գնահատվում է մոտ 15 մլն դոլար: