Լուիշ Ֆիգուն «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» լեգենդների կազմում չի մասնակցի համաշխարհային աստղերի դեմ խաղին: Ի սկզբանե Ֆիգուն ընդգրկված է եղել մասնացող ֆուտբոլիստների կազմում, սակայն կատալոնյան թիմի խնդրանքով ՖԻՖԱ-ն նրան հեռացրել է կազմից. տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 1995-2000թթ. հանդես է եկել «կապտանռանագույնների» կազմում, որից հետո տեղափոխվել է «Ռեալ»:
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» ընդհանուր հավաքականում կխաղան Ալեսանդրո Դել Պիերոն, Ֆաբիո Կանավարոն, Էրիկ Աբիդալը, Դեկուն, Լյուդովիկ Ժուլին, Ջանլուկա Ջամբրոտան, Մարկ Վան Բոմելը և այլք:
Աշխարհի հավաքականում կխաղան Ռուդ Գուլիտը, Պետեր Շմեյխելը, Յուրի Ջորկաեֆը, Կաֆուն, Կլարենս Զեեդորֆը և այլն:
Խաղը տեղի կունենա հունիսի 5-ին: