ՖԻՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովն ուսումնասիրել է կատալոնյան «Բարսելոնայի» բողոքն' ուղղված թիմի նկատմամբ մեկ տարի ժամկետով սահմանված տրանսֆերային արգելքը:
Արդյունքում ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել մինչ այս տարվա հունիսի մեկը կասեցնել արգելքը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն մեկ տարի ժամկետով տրանսֆերային արգելք էր սահմանել կատալոնացիների նկատմամբ՝ անչափահաս ֆուտբոլիստների ձեռքբերման կանոնակարգերը խախտելու համար։