.armsport.amՄանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն այս շաբաթ մեղավոր կճանաչվեն ֆինանսական «Fair-play»-ի շրջանակում խախտումներ կատարելու մեջ, հայտնում է «The Telegraph»-ը:
Երկու ակումբներն էլ հայտնվել են ՈւԵՖԱ-ի հետաքննության ուշադրության կենտրոնում և կարող են մյուս բոլոր խախտում կատարած թիմերի համեմատ ամենածանր պատիժները կրել: Վերջնական պատժամիջոցները դեռ չեն որոշվել, սակայն մեծ հավանականություն կա, որ այդ երկու ակումբների վրա կդրվի տրանսֆերային արգելանք կամ գումարային ահռելի տուգանք:
Ֆինանսական «Արդար խաղի» հետ կապված զեկույցը կքննարկվի ՈւԵՖԱ-ի Անկախ ֆինանսական վերահսկողության բաժնի առաջիկա նիստի ժամանակ, որը կայանալու է այսօր՝ ապրիլի 15-ին, կամ ապրիլի 16-ին: Այդ ժամանակ էլ հենց կայացվելու է պատժամիջոցի խստության աստիճանի հետ կապված որոշումը:
Ըստ աղբյուրի տեղեկության, որպես պատժի տեսակ նախատեսված Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղարկության մասնակցումից զրկումն՝ այս անգամ չի կիրառվի:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆինանսական «Fair-play» կանոները խախտելու համար կպատժվեն մոտ 20 թիմեր:
Հիշեցնենք, որ ներկայումս տրանսֆերային արգելանք է դրված կատալոնական «Բարսելոնայի» վրա, որը սակայն պատժվել է ոչ թե ֆինանսական անօրինականության, այլ մինչև 18 տարեկան արտասահմանցի ֆուտբոլիստների հետ պայմանագրի ստորագրելիս կատարած խախտումների համար: