armsport.amԼոնդոնի «Արսենալի» եւ Բելգիայի հավաքականի պաշտպան Թոմաս Վերմալենը դարձել է «Բարսելոնայի» տրանսֆերային հիմնական նպատակը, հայտնում է El Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբի ներկայացուցիչները նախօրեին մեկնել են Լոդնոն եւ «Արսենալի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում պաշտոնական առաջարկ արել։ «Բարսելոնան» բելգիացի ֆուտբոլիստին հասկացրել է, որ այս գործարքը շատ կարեւոր է իսպանական գրանդի համար։

Թոմաս Վերմալենի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել էր, որ իրենք ցանկանում եմ բելգիացուն վաճառել արտասահմանյան ակումբի։