totalfootball.am«Բարսելոնայի» երկրպագուները պաստառների միջոցով են արձագանքել ՖԻՖԱ-ի պատժամիջոցներին:
ՖԻՖԱ-ն «Բարսելոնան» 14 ամսվա ընթացքում արգելել է ֆուտբոլիստներ գնել և վաճառել: Տրանսֆերային արգելքի պատճառ են դարձել մինչև 18 տարեկան ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կնքելու մասին ՖԻՖԱ-ի կանոնների խախտումը:Ի պատասխան ՖԻՖԱ-ի գործողությունների, «Բետիսի» դեմ խաղում երկրպագուները մեծ պաստառ են ցուցադրել, որը կարելի է թարգմանել այսպես «Ձեռքներդ հեռու ակադեմիայից»:
«Բարսելոնան», հաղթելով «Բետիսին», պահպանել է երկրորդ հորիզոնականը Իսպանիայի առաջնությունում և դեռևս մեկ միավորով է հետ մնում առաջատար «Ատլետիկոյից»: