«Գազպրոմ» ըկերությունը նախատեսում է շուրջ 73 միլիարդ խորանարդ մետր գազի պահուստային պաշար ստեղծել Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի գազապաստարաններում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, պահուստային պաշարների 72. 018 միլարդ խորանարդ մետրը կպահվի Ռուսաստանում, 1.07 միլիարդ խորանարդ մետրը՝ Բելառուսում և 121 միլիոն խորանարդ մետրը՝ Հայաստանում:

 

 

«Գազամատակարարման միասնական համակարգի հուսալի աշխատանքի համար ընկերության ղեկավարությունը լիազորված մասնագիտացված ստորաբաժանումներին և դուստր կազմակերպություններին հանձնարարել է հաջորդ տարվա սկզբին ստեղծել 2.018 միլիարդ խորանարդ մետր գազի պահուստային պաշար Ռուսաստանի, 1.07 միլիարդ խորանարդ մետր՝ Բելառուսի, 121 միլիոն խորանարդ մետր՝ Հայաստանի տարածքներում գտնվող գազապաստարաններում»,- ասված է «Գազպրոմ» ընկերության տարածած հաղորդագրության մեջ: