«Յոթի խմբի» խորհրդաժողովի անցկացման ընդդիմախոսները կիրակի փորձել են փակել այն ճանապարհը, որը տանում է դեպի բավարական Հարմիշ-Պարտենքիրխեն ավան, որտեղ էլ պետք է կայանա հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնում է Բավարիայի ոստիկանությունը:

 

Իրավապահների տվյալներով, 12 ցուցարար նստել էին ճանապարհին: Ոստիկանության հետ շփման արդյունքում յոթը ինքնակամ են հեռացել, մյուս հինգը ճանապարհից հեռացվել են ուժի կիրառմամբ:

 

Այդուհանդերձ, գերմանական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ ակցիայի պատճառով խորհրդաժողովի մասնակիցները ստիպված են եղել հանդիպման վայր հասնել ուղղաթիռներով:

 

«Յոթի խմբի» երկօրյա հանդիպումը բացվում է բավարական Էլմաու ամրոցում հունիսի 7-ին: