Կազանի մրցաշարը շարունակվում է: Տեղի ունեցած 8-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է Եվգենի Վորոբյովին, իսկ Զավեն Անդրիասյանը միավոր է կիսել Դանիլ Լինչևսկու հետ, Դավիթ Շահինյանը հաղթանակ է տոնել:

Մրցաշարի վերջին տուրից առաջ Զավեն Անդրիասյանը 6-րդ տեղում է, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը'17-րդ: