Պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 10-ին՝ ժամը 13.00-ից մինչև հունիսի 12-ը՝ ժամը 01.00-ն կդադարեցվի Երևանի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Արարատյան 1 և 2 զանգվածների, Մեծարենցի, Դ. Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Ջամբուլի, Շահումյանի թիվ 2, 3, 4, 5, 6, 7 փողոցների, Ջիվանու եւ Ծերենցի փողոցների՝ ներառյալ նրբանցքները, Շահումյանի 16 փողոցի 1-35 համարների, Գագարինի փողոցի 1-32 համարների, Հովնաթանի փողոցի 1-20 համարների, Մալաթիա փողոցի 1-50 համարների, Վանտյան փողոցի 1-60 համարների, Շրջանային փողոցի 40-102 համարների, Միքայելյան փողոցի 2-30 զույգ համարների, Սեբաստիա փողոցի 98-136 զույգ համարների, Սեբաստիա փողոցի 3, 3ա համարների ջրամատակարարումը: