ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր աշխատանքային այցով գտնվում է Հռոմում, որից հետո նա այցելելու է Վատիկան՝ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ Հռոմի պապը և Ռուսաստանի նախագահը կքննարկեն «միջազգային խնդիրները, մասնավորապես, Ուկրաինայում իրավիճակը»:
Հանդիպման ընթացքում կքննարկվի նաև քրիստոնյաների վիճակը Միջին Արևելքում: