Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին «շատ շուտով» կվերադառնա իշխանության, վստահ է Ուկրաինայի կառավարության խորհրդական, Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, գրում է Газета.Ru-ն:
«Ես վստահ եմ, որ «Միացյալ ազգային շարժումը»՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, անպայման կվերադառնա իշխանության: Այդ նոր թիմում կարող է չլինեն հին դեմքերը, այդ թվում՝ նաև ես: Քաղաքական խորհրդակցությունների մակարդակը, որը գոյություն ունի այս պահին երկրում, պետք է փոխվի»,- ասել է նա:
Ադեիշվիլին կոչ է արել դադարեցնել քրեական հետապնդումը Սաակաշվիլիի թիմի անդամների նկատմամբ:
«Երկիրը չի կարող լինել ժողովրդավարական, եթե իշխանափոխությունից հետո հաջորդում է քրեական հետապնդումը նախկին իշխանությունների ներկայացուցիչների հանդեպ»,- ասել է քաղաքական գործիչը: