ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գործերը կարծես թե վերջին մեկ տարում լավ են ընթանում: Ինչպես Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում է ԼՈւՐԵՐ.com-ը, իր պաշտոնն ստանձնելու նոր հայտարարագրում Շաբոյանը (2015) նշել է միանգամից 4 բնակարան:

 

Եթե ուսումնասիրում ենք Շաբոյանի 2014 թվականի գույքի, եկամուտների հայտարարագիրը՝ տեսնում ենք, որ հայտարարագրել է միայն 21,000,000.00 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 13,000,000.00 դրամ, որից 7,583,667.00 դրամը աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներն են:

 

2015թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նկատում ենք, որ այս պաշտոնյան միանգամից 4 բնակարան է հայտարարգրել, իսկ դրամական միջոցների չափն անփոփոխ է մնացել, որից այս անգամ 2,200,000.00 ՀՀ դրամը կազմում է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները: