Հյուսիսային Օսիայի Ալագիր քաղաքում ջրմուղի ջրից թունավորվածների թիվը գերազանցել է 450-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Ալագիրի շրջանի ղեկավար Արթուր Բարակովը:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր բուժօգնության դիմած 261 մարդու մասին:

 

 

«Գաստրոէնտերոկոլիտ» ախտորոշմամբ տեղական հիվանդանոցներ է տեղափոխվել 66 մարդ, նրանցից 18-ը 2-ից մինչև 12 տարեկան երեխաներ են: Ալագիրի բնակիչների զանգվածային թունավորման պատճառ է դարձել նորովիրուսը, որն աղեստամոքսային հիվանդության համաճարակ է հարուցել, կառավարության հունիսի 9-ին նիստում հայտնել է «Ռոսպոտրեբնադզորի» հանրապետական վարչության ղեկավար Ալան Տիբիլովը:

 

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Հյուսիսային Օսիայի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ալագիրում ջրմուղի ջրից զանգվածային թունավորման փաստով:

 

 

Հանրապետության «Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով՝ Ալագիրի բնակիչների թունավորման աղբյուր է դարձել անսարքին ջրառը: