Ալագիր քաղաքում (Հյուսիսային Օսիա) անցած գիշեր 54 մարդ, այդ թվում 22 երեխա է հոսպիտալացվել ջրմուղի ջրից թունավովելու պատճառով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հաղորդել են Ալագիրի շրջանի վարչակազմում: Հյուսիսային Օսիայի առողջապահության նախարար Վլադիմիր Սելիվանովը հոսպիտալացվածների վիճակը գնահատել է՝ միջին ծանրության:

 

 

Նախնական տվյալներով՝ զանգվածային թունավորման պատճառ է դարձել ջրմուղի ջրի աղտոտումը խողովակների անսարքության պատճառով: Ալագիրում տեղական իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են անում գործածել միայն եռացրած ջուր: