Բաքվի Գարադաղի շրջանի Լոքբաթան ավանում գազից հարյուրից ավելի մարդ է թունավորվել: Բժիշկներին չի հաջողվել փրկել 45-ամյա Նատալիա Մամեդովայի կյանքը, թունավորումից նա հիվանդանոցում մահացել է:
Ինչպես հաղորդում է APA լրատվական գործակալությունը, ավանի Ասքերովի փողոցի 4 հարկանի շենքերի բնակիչներին մատակարա8վող գազը երեկ երեկոյան ժամը 19:00-ին դադարեցվել է: Դրանից մեկ ժամ հետո, երբ գազի մատակարարումը վերականգվել է, հայտնվել է սուր հոտ, ինչի հետեւանքով հարյուրից ավելի մարդ թունավորվել է:
Թունավորվածներին տեղափոխել են հիվանդանոցներ: Ադրբեջանի բաշխիչ կայանների «Ազերիգազ» ընկերության ներկայացուցիչ Վագիֆ Նամազովը հայտնել է, որ, նախնական տվյալներով, հնարավոր է մարդիկ թունավորվել են կենցաղում օգտագործվող բնական գազի մեջ նրան բնութագրական հոտ տալու համար ավելացվող օդորանտ նյութի չափը գերազանցվելու հետեւանքով: Շտապ օգնության բժիշկներն ասել են, որ այդ թունավորումը հիվանդի մոտ տկարություն, գլխապտույտ, սրտխառնոց է առաջացնում: