
Ազգային ժողովում մեկնարկել են էլեկտրաէներգիայի թանկացման հիմնավորվածության վերաբերյալ խորհրդարանական լսումները: Լսումներին մասնակցում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պատգամավորներ, ՀՀ էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նիստի մեկնարկին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվայզանը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ներկա չի լինելու լսումներին:
Լսումների ընթացքում որպես հիմնական զեկուցող հանդես կգա ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, զեկուցումներով հանդես կգան նաև ՀՀ էներգետիիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: