Քերիի առողջության վերականԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին դեռևս լիարժեք չի ապաքինվել կոտրված ոտքի վիրահատությունից հետո, սակայն պատրաստ է մասնակցել հունիսի վերջում անցկացվող Իրանի հարցով բանակցություններին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ես բացարձակապես վստահ եմ, որ կմասնակցեմ բանակցություններին: Ես դրանք բաց չեմ թողնի»,- ասել է Քերին՝ Բոստոնի հիվանդանոցում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պետքարտուղարի վիրաբույժի խոսքով՝ «նա ինքնուրույն է տեղաշարժվում՝ հենակների օգնությամբ և ամբողջ ուժով փորձում է անցնել ֆիզիոթերապիայի կուրսը՝ լիարժեք վերականգնման համար, որը կարելի ակնկալել մի քանի ամիս անց»:
71-ամյա Քերին կոտրել է իր ոտքը Շվեյցարիայում՝ հեծանվավազքի ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քերրին սկսել է ֆիզիոթերապիաի կուրսը ոտքի վիրահատությունից հետո: