Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը երրորդ անգամ կվիրահատվի:
Ֆուտբոլիստը մինչ այս վիրահատվել էր նաև 2007 և 2009թ-ին:
Ինչպես տեղեկացնում է Bobsoccer-ը, Օզբիլիսին կվիրահատի իտալացի մասնագետ:
Նախնական տվյալներով' ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա 9-10 ամիս անց:
Վիրահատությունից հետո ապաքինման ժամկետներն ավելի հստակ կլինեն: Ամենայն հավանականությամբ, ֆուտբոլիստը երկու վիրահատության կենթարկվի: Երկրորդ վիրահատությունը տեղի կունենա առաջին վիրահատությունից երեք ամիս անց:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը Հայաստանի և Ալժիրի հավաքականների միջև ընկերական հանդիպմանն ստացել էր ծնկի խաչաձև կապանի կտրվածք: