Orange-ը շարունակում է իր ամառային անակնկալները: Կանխավճարային և ամսական բաժանորդագրությունների օգտատերերին գերարագ ինտերնետի հատուկ փաթեթներ առաջարկելուց հետ՝ Orange-ն իր ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայանում է նորարարական առաջարկով: Այսուհետ Orange-ի MyTab և Ինտերնետ Հիմա ծառայությունների նոր և առկա բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից՝ ակտիվացնելով Orange-ի «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակը:

 

 

«Լինելով Հայաստանում շարժական ինտերնետի առաջատարը՝ մենք շարունակ ջանքեր ենք գործադրում որակյալ ինտերնետը բոլորի համար առավել մատչելի և հասանելի դարձնելու ուղղությամբ: Այսօր ուրախ ենք ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայացնել մի նոր առաջարկ, որը հասանելի է Orange-ի ինչպես նոր, այնպես էլ առկա բաժանորդների համար և թույլ է տալիս օգտվել անսահմանափակ գերարագ ինտերնետից՝ օրական ընդամենը 200 դրամի դիմաց: Ավելին, «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակի առաջին ակտիվացումը բոլոր բաժանորդների համար կլինի անվճար», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

 

«Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակն ակտիվացնելու համար՝ անհրաժեշտ է ուղարկել SMS 111 կարճ համարին՝ հաղորդագրության տեքստում նշելով «24» թիվը: MyTab և Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանների բաժանորդները նշված տարբերակը կարող են ակտիվացնել ցանկացած պահի, իսկ Ինտերնետ Հիմա 5000 և բարձր սակագնային պլանների բաժանորդները դրանից կարող են օգտվել իրենց ներառված ամսական գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո: «Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակն ակտիվացնելիս MyTab, Ինտերնետ Հիմա 3500, Ինտերնետ Հիմա 5000 և Ինտերնետ Հիմա 6000 սակագնային պլանների բաժանորդները կարող են հաջորդող 24 ժամվա ընթացքում օգտվել մինչև 21.6 Մբ/վ արագությամբ գերարագ ինտերնետից, իսկ Ինտերնետ Հիմա 8000 և ավելի բարձր ամսավճարով սակագնային պլանների բաժանորդները՝ մինչև 42.2 Մբ/վ արագությամբ ինտերնետից:

 

 

Բացի այդ, ինտերնետ ծառայություններից օգտվելն հաճախորդների համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով՝ MyTab և Ինտերնետ Հիմա 3500 սակագնային պլանների նոր և առկա բաժանորդների համար Orange-ը սահմանել է բացասական հաշվեկշռի շեմ՝ 2000 դրամի չափով ' այսպիսով վերջիններիս հնարավորություն ընձեռելով հեշտությամբ ակտիվացնել և օգտվել այս տարբերակից՝ առանց իրենց հաշիվը նախապես լիցքավորելու անհրաժեշտության:

 

 

«Գերարագ ինտերնետ 24 ժամ» տարբերակի և դրա ակտիվացման վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով: