Արձակուրդային սեզոնին ընդառաջ' Orange-ն իր հաճախորդներին ներկայացնում է ռոմինգ ծառայություններից օգտվելու է՛լ ավելի հարմար պայմաններ: Մինչև սեպտեմբերի 30-ը Ռուսաստան, Վրաստան, Եվրոպական գրեթե բոլոր երկրներ և նույնիսկ ԱՄՆ մեկնող Orange-ի բոլոր բաժանորդները բջջային ինտերնետի և ելքային SMS ծառայություններից կարող են օգտվել ընդամենը 29 դրամ սակագնով:

 

«Orange-ի բաժանորդներն արդեն ունեն հնարավորություն միանգամայն մատչելի 250 դրամ սակագնով օգտվել Orange-ի բոլոր ծառայություններից Orange Գոտու 23 երկրներում, որոնց թվում են Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Վրաստանը, Բուլղարիան, Թուրքիան և այլն: Այժմ նրանք հնարավորություն ունեն կապի մեջ մնալ մտերիմների հետ և ազատ օգտվել բջջային ինտերնետից՝ բացառիկ 29 դրամ սակագնով»,- ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ևս Orange-ի բաժանորդները կարող են օգտվել որակյալ ռոմինգ ծառայություններից և Օրանժ Արմենիայի ու MegaFon-ի ցանցեր զանգել և զանգ ընդունել՝ վճարելով լավագույն 29 դրամ/րոպե սակագին:

 

Orange-ի ռոմինգ ծառայությունների մանրամասներն, ինչպես նաև երկրների և ռոմինգ գործընկերների ամբողջական ցանկը հասանելի են այս հղումով: