Զիմբաբվեի կենտրոնական բանկը հունիսի 15-ից սկսել է գործնականում մինչև զրո արժեզրկված ազգային արժույթը շրջանառությունից վերջնականապես հանելու և այն ամերիկյան դոլաներով փոխանակելու գործընացը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Զրոյից մինչև 175 կվադրիլիոն զիմբաբվեական դոլարներով բանկայն հաշիվները կփոխանակվեն 5 դոլարով: Այս մեծությունը գերազանցող գումարները կփոխանակվեն 1 դոլարի դիմաց 35 կվադրիլիոն զիմբաբվեկան դոլար փոխարժեքով:
Կանխիկ զիմբաբվեական թղթադրամները, որոնք պահանջարկ են վայելում իրենց ֆանտաստիկ անվանական արժեքի պատճառով, կփոխանակվեն 1 դոլարի դիմաց 250 տրիլիոն փոխարժեքով (2008 թվականի թղթադրամներով):
Փոխանակումը պետք է ավարտվի մինչև սեպտեմբեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: