56՝ կողմ, 38՝ դեմ, ձեռնպահ՝ 1: Ձայների այս հարաբերակցությամբ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել վառելիքի, ծխախոտի և օղու ակցիզային հարկի դրույքաչափերը:
Օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա աշնանը: Հաշվի առնելով պատգամավորների դժգոհությունները, որոնք արտահայտվել են քվեարկությունից առաջ՝ կառավարությունն այդ ընթացքում պետք է ներկայացնի լրացուցիչ հիմնավորումներ և ազդեցության գնահատական: