Հունիսի 19-ին, ժամը 19.53-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 6Ա շենքի տանիքում անձը չպարզված քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է շենքի տանիքից իջեցնել 1964 թ. ծնված Կ. Մ.-ին, ով սպառնում էր ինքնասպանություն գործել. վերջինս տեղափոխվել է Վանաձոր քաղաքի Տարոնի ՈԲ: