Ապրիլի 12-ին, ժամը 17.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ 30-35 տարեկան քաղաքացին փորձում է ինքնասպան լինել' ցած նետվելով Արարատի մարզի Մխչյան գյուղի ոռոգման ջրերի խողովակների վրայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

 

 

Ժամը 18.12-ին փրկարարների եւ ոստիկանների համատեղ բանակցության արդյունքում քաղաքացի Գ. Տ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը հաջողվել է կանխել: Վերջինս ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին: