Հայ մարզիկները շարունակում են իրենց ելույթները Բաքվում ընթացող եվրոպական խաղերում:
Սամբոյի մրցաշարում քիչ առաջ 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը երրորդ տեղի համար պայքարում իր ուժերը չափեց բելառուս Վլադիսլավ Բուրձի հետ:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում հայ մարզիկը զիջել էր ռուսաստանցի Այմերգեն Ատկունովին: Քանի որ նրան հաղթած ռուսաստանցի մարզիկը հասել էր եզրափակիչ՝ Կիրակոսյանը բրոնզի համար պայքարի հնարավորություն էր ստացել: