sambo.am Մարտի 24-ից 27-ը Մոսկվայում ընթանում է «Անոտոլի Խառլամպիեվի հուշամրցաշար»-Աշխահի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով: Ուրախալի է, որ մեր սամբիստներից երեքն արժանացան պարգևների:
Մարտական սամբոյի մրցապայքարում Սամվել Բադալյանը /68կգ/ և Մավրիկ Նասիբյանը/74կգ/ գերազանց անցակացնելով բոլոր գոտեմարտերը պարտվեցին միայն եզրափակիչ պայքարում և արժանացան արծաթե պարգևի, իսկ մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանն իսկապես անգերազանցելի էր և ապացուցելով իր բարձր կարգը նվաճեց հաղթողի տիտղոսը: