armnoc.am Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր:
Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր գրավեց առաջին տեղը: Երկրորդ և երրորդ տեղերում հաջորդաբար խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն:
Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը' երրրորդ:
Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը: