armnoc.am Գլազգոյում ընթացող մարմնամարզության աշխարհի առաջնությանում Հայաստանի ներակայացուցիչ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) դարձել է բրոնզե մեդալակիր: Անհատական մրցաձևերում Հարություն Մեդինյանը հավաքեց 15. 500 միավոր և դարձավ աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, ինչպես նաև նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նժույգթափեր վարժությունում աշխարհի չեմպիոն է դարձել Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքը, արծաթե մեդալը նվաճել է Լուիս Սմիթը:
Հայաստանի հավաքականի մյուս անդամ Վահագ Դավթյանը օղակներ վարժությունում հավաքել է 15.333 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը:
Մարմնամարզիկ Հուռի Գեբեշյանը իրավունք է ստացել մասնացելու Ռիոյում կայանալիք «Թեստ իվենթ»-ին և աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը կրկնելու դեպքում կլինի առաջին հայ մարմնամարզիկը, ով Հայաստանը կներակայացնի Օլիմպիական խաղերի կանանց մարմնամարզությունում: Բացի Գեբեշյանից «Թեստ իվենթ»-ին մասնակցելու իրավունք է ստացել նաև Արթուր Դավթյանը: