Հերթական անգամ խաղաղ հավաք անցկանող ցուցարարների նկատմամբ իշխանությունները անհամաչափ ուժ կիրառեցին, շուրջ 250 ակտիվիստների, հավաքի մասնակիցների եւ լրագորղների բերման ենթարկեցին: Բռնություններ են կիրառվել բազմաթիվ քաղաքացիների, լրագրողների նկատմամբ: Ոչնչացվել եւ վերցվել են տեսախցիկներ, ֆոտոխցիկներ, կրիչներ: Բաղրամյան պողոտայում խաղաղ հավաքը բռնությամբ ցրելուց հետո հավաքի մասնակիցները հետապնդվել են մինչեւ Ազատության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Փակ Շուկա:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բերման ենթարկված քաղաքացիներին, իսկ անհամաչափ ուժ կիրառած պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության:
Ի նշան բողոքի, այսօր, Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունը լքում է նիստերի դահլիճը: