Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի և դրա ընթացքում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների մասին Mediamall.am-ը զրուցեց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը

 

Հարցին, թե ինչպես կգնահատի երևույթը Էդուարդ Շարմազանովը, վերջինը պատասխանեց. «Հանրահավաքները պետք է լինեն օրենքի սահմաններում, ցանկացած օրինախախտում իմ կողմից դատապարտելի է, իսկ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում, այդ թվում՝ Հայաստանում, ոստիկանությունը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանումը, ինչն էլ այսօր արեցին մեր ոստիկանները: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը: Իսկ հայ ոստիկանի դանակահարությունը խստագույն դատապարտելի արարք է»: