Շանթ Հարությունյանի հայրը՝ Լոս-Անջելեսում բնակվող Շահեն Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները կարող են ինչ-որ բաներ բարդել իր որդու վրա, այդ իսկ պատճառով՝ ինքը պատրաստվում է դիմել անգամ ԱՄՆ իշխանություններին, մասնավորապես, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ «Ես հիմի կդիմեմ որոշ կազմակերպությունների, էս երևույթը…

 

ի պաշտպանություն Շանթի, որովհետև կարող են իրա վրա շատ բան բարդել: Մինչև անգամ մեր պրեզիդենտին՝ Օբամային կդիմեմ»,- ասել էր նա: 168.am-ը Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնից հետաքրքրվել է՝ արդյոք Շահեն Հարությունյանը արդեն դիմե՞լ է ԱՄՆ իշխանություններին։ Ի պատասխան՝ դեսպանը ասել է, որ ինքն այդ մասին տեղեկություն չունի։ Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, ապա Ջ. Հեֆֆերնը նկատել է, որ իրավիճակը զգալիորեն բարելավվել է։ Լրատվամիջոցի հարցին՝ ոստիկանությունն ավելի հանդուրժո՞ղ է դարձել, ԱՄՆ դեսպանը պատասխանել է. «Ոստիկանությունը դարձել է ավելի պրոֆեսիոնալ»։


Ջոն Հեֆֆերնի հետ ամբողջական հարցազրույցը՝ առաջիկայում: